Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում է ամառային Օլիմպիական խաղերը:

ԱՄՆ-ն հերթական օլիմպիական ոսկին նվաճեց: Խճուղային հեծանվասպորտի կանանց մրցումներում ամերիկուհի Քրիստիան Արմսթրոնգը գրանցեց լավագույն արդյունքը:

1. Քրիստիան Արմսթրոնգ (ԱՄՆ) - 44.26,42.
2. Օլգա Զաբելինսկայա (Ռուսաստան) - 44.31,97.
3. Աննա Վան Դեր Բրեգեն (Հոլանդիա) - 44.37,80.

Օլիմպիական ոսկիների քանակով ԱՄՆ-ն առաջատար է' տասը ոսկե մեդալ: ԱՄՆ-ն իր ակտիվում ունի նաև 8-ը արծաթե և 9 բրոնզե մեդալ: