Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը:

Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս եկավ ծանրամարտիկ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ մեր մարզիկը բարձրացրեց 170 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցման ժամանակ 174 կգ-ը: Երրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 176 կգ ծանրաձողը, և այս վարժությունում զբաղեցրեց 2-րդ տեղը:

Հրում վարժությունում Կարապետյանը առաջին մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 195 կգ ծանրաձողը, իսկ երկրորդ մոտեցման ժամանակ մեր մարզիկը ցավոք վնասվածք ստացավ և չկարողացավ երրորդ մոտեցումը կատարել: