«Ժողովուրդ» թերթը այսօրվա իր համարում հիշեցնում է, որ դեռ հուլիսի 7-ին թերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի հրահանգով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայող» Դավիթ Անանյանը տեղափոխվել է պատժախուց: Այս փաստը «Նուբարաշեն»-ի դատապարտյալների մոտ բողոքի ալիք էր բարձրացրել:

Երեկ թերթին  հայտնի  է դարձել, որ ՔԿՀ-ի պետ Սերոբ Հարությունյանը հնարավոր անկարգություններից խուսափելու համար որոշել է Դավիթ Անանյանին տեղափոխել «Գորիս» ՔԿՀ»: