Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են Օլիմպիական խաղերը: Այսօր Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս եկավ լողորդ Վահան Մխիթարյանը:

Լողի 50մ ազատ ոճի մրցումների որակավորման փուլում մեր մարզիկը գրանցեց 23.50 վայրկյան արդյունք:

Հաջորդ փուլի մասնակիցները հայտնի կլինեն որակավորման փուլի ավարտից հետո: