armnoc.am  Բռնցքամարտի' Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով' Վլադիմիր Մարգարյանը պատրաստ էր հավասարի պես մենամարտելու Օլիմպիական չեմպիոնի հետ։

«Մարգարյանը շատ լավ էր տրամադրված, իր համար կարևոր չէր, թե մրցակիցն ով է' Օլիմպիական չեմպիոն կամ մեկ այլ մարզիկ։ Միայն թե վնասվածքը, որը ստացել էր առաջին մենամարտի ժամանակ, չհասցրեց վերականգնվել ։ Մենք հավասարի պես սկսեցինք մենամարտը։ Բացվածքը շատ մեծ էր, և անհնարին էր մենամարտը շարունակել»,-ասաց Աղամալյանը։

Մարգարյանն Օլիմպիական խաղերի երկրորդ մենամարտի առաջին ռաունդում բժիշկների որոշմամբ՝ ունքի բացվածքի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից։