Օգոստոսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Ազատամարտիկներ փողոցի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Ֆահրադյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 OC 895 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։

Ինչպես դեպքի վայրից Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ. Ֆահրադյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորին՝ Արմավիրի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Հարություն Թորոսյանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Աբովյանի հիվանդանոց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի