Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, տեղի ունեցած ավտոճանապարհային վթարի հետևանքով «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 զինծառայող: Ինչպես տեղեկացրին բժշկական կենտրոնից, տուժածների վիճակը կայուն է և նրանց պատրաստվում են տեղափոխել Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նրանց մեջ կան կոտրվածքներ ունեցողներ:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ «Սադկո» մեքենայի վթարի հետևանքով Մուրացանի զիվորական հոսպիտալ էր տեղափոխվել 8 զինծառայող: