Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 130 կգ քաշայինների որակավորման փուլում Բրազիլիան ներկայացնող հայազգի Էդուարդ Սողոմոնյանը ուժերը չափեց Վրաստանի ներկայացուցչի հետ և պարտվեց 0:8 հաշվով: Եթե վրացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Սողոմոնյանը հնարավորություն կստանա պայքարել երրորդ տեղի համար: