Հայաստանի մարզիկները շարունակում են իրենց ելույթները Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում:

Այսօր բռնցքամարտիկ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/8 եզրափակչում ուժերը չափեց Չինաստանը ներկայացնող մարզիկի հետ:

Աբգարյանը չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը և պարտվեց 0:3 հաշվով:

Հիշեցնենք, որ Աբգարյանը 1/16 եզրափակչում հաղթել էր Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյին: