Ռիո դե Ժանեյրոյում շարունկավում է ամառային Օլիմպիական խաղերը:

Հայաստանի ներկայացուցիչ հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը հաջող ելույթ ունեցավ նաև քառորդ եզրափակչում:

66 կգ քաշային կարգում Հարությունյանը ուժերը չափեց Հարավային Կորեան ներկայացնող մարզիկի՝ Ռյու Հանսուի հետ և հաղթեց 2:1հաշվով: Հաջորդ փուլում Հարությունյանի մրցակիցը լինելու է Ադրբեջանի ներկայաացուցիչը:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում մեր մարզիկը 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթեց Եգիպտոսը ներկայացնող Ադհամ Ահմեդ Սալեհ Կհանին: