Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի 66 կգ քաշայինների պայքարում Միհրան Հարությունյանը նվաճեց եզրափակչի ուղեգիր:

Կիսաեզրափակչում Հարությունյանը 4:1 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Ռասուլ Չունաևին:

Ավելի վաղ 1/8 եզրափակչում Հարությունյանը 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել է Եգիպտոսը ներկայացնող Ադհամ Ահմեդ Սալեհ Կհանին, քառորդ եզրափակչում 2:1 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեան ներկայացնող մարզիկի նկատմամբ: