Ռիոյում շարունակվում են ամառային Օլիմպիական խաղերը: Թաեքվոնդոյի մրցումների 58 կգ քաշայինների պայքարում օլիմպիական ոսկին նվաճել է Չինաստանը ներկայացնող Չժաո Շուայը:

Սա Չինաստանի 18-րդ օլիմպիական ոսկին է այս խաղերում:

Եզրափակչում մարզիկը 6-4 հաշվով հաղթել է Թայլանդի ներկայացուցչին:

Բրոնզե մեդալները նվաճել են Լուսիտո Պայը (Դոմենիկյան հանրապետություն) և Կիմ Տաե Հունը (Հարավային Կորեա):