Ռիո դե ժանեյրոյում շարունակվում են ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը:

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս կգա ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը:

Մեր մարզիկը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Մրցակիցը կլինի իրանցի մարզիկ աշխարհի 2013թ. չեմպիոն, 2015թ. փոխչեմպիոն Հասան Ռահիմին: