Վերաքննիչ քրեական դատարանը այսօր ժամը 15:00-ից քննում է Դավիթ Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի՝ Սանասարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

 

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դավիթ Սանասարյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

 

Ղարագյոզյանը հավելեց նաև, որ դատական նիստի ժամանակ դատախազը հանդես է եկել առարկմամբ՝ ասելով, որ գրավը Սանասարյանի փախուստը կանխելու երաշխիք չէ:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ։ Դավիթ Սանասարյանին մեղադրում են ապօրինի հավաք կազմակերպելու մեջ (Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով):