Ռիո դե ժանեյրոյում շարունակվում են ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկած ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը 1/8 եզրափակչում պարտվել էր Իրանը ներկայացնող 2013թ. չեմպիոն, 2015թ. փոխչեմպիոն Հասան Ռահիմիին:

Քանի որ իրանցի մարզիկը չհասավ եզրափակիչ և կիսաեզրափակչում պարտվեց Ճապոնիայի ներկայացուցչին, Մնացականյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն չստացավ: