wrestling.am  Ըմբիշներ 59 կգ քաշային Ռոման Ամոյանն ու 71 կգ քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոն Վարշամ Բորանյանը կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի հունահռոմեական հավաքականի երկու անդամներն էլ հանդես կգան Իզե քաղաքի համանուն թիմի կազմում:

Իրանի ակումբային առաջնության առաջին փուլ տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը: