ՊՊԾ գնդի գրավումը զինված խմբի կողմից, թեժ պայքար Խորենացի փողոցում, բախումներ Սարի թաղում... լարված ամռան մասին ամբողջական պատկեր կազմելու մասին պետք է առանձնացնել ձերբակալությունների գործընթացը, որն ուղեկցեց հիշյալ դեպքերին...

 

Ազատությունից զրկվեցին տասնյակ անձինք, այդ թվում նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը:

 

Հիշում ենք, որ այս դեպքից հետո «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու ՀՀ տարածքում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, քանի որ իր կուսակցության երեք անդամները ձերբակալված են: Իրենց հայտարարության մեջ նշում էին՝ Հայաստանում չկա արդարություն, գործում է միայն բռնությունը և իրենց տասնամյա պայքարը այսպիսի երկրի համար չէր...

 

Հիմա արդեն, հիշյալ երեք անձինք ազատության մեջ են. գրավի դիմաց են ազատ արձակվել։ Ասում եմ' մեկ էլ տեսար Ժառանգությունը միքտը փոխի ու մտնի պայքարի մեջ, թեպետ դեռ նման հայտարարություն չեն տարածել։ Բայց դե' մարդ ես, պայմանավորվածություն կար, բան կար... Օրինակ' Գյումրիում նրանց հետ հույսեր էին կապել որոշ ուժեր՝ մեկ ընդդիմադիր դաշինքով հանդես գալու համար, բայց դե' չեղավ, Ժառանգությունը կեսից կանգ առավ, թեպետ, սա առաջին դեպքը չէ...
Ասում են Հայաստանում չկա արդարություն, գործում է միայն բռնությունը և իրենց տասնամյա պայքարը այսպիսի երկրի համար չէր...

 

Իսկ միգուցե անօրեն երկիրը եկավ այն ժամանակ, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, 2013 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած օրերին կազմակերպվող ցույցերը ու ժողովրդին միայնակ թողնելով, գնաց Ծիծեռնակաբերդ' աղոթելու մի մարդու հետ, ում աշխատակիցները այսօր ձերբակալում են իր կուսակցության անդամներին, ում համակարգը , ըստ «Ժառանգության» կուսակցության, կատարում է այդ անօրինականությունները:

 

Եթե ցույցեր կազմակերպել ու դրանցով հաջողության հասնել չի լինում, միգուցե կարելի է փորձել ընտրություններո՞վ հասնել այդ հաջողությանը: Իմաստը ո՞րն է ամեն անգամ կեսից հետ կանգնելու...:

 

Անի Սահակյան