Մոնակոյում Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո հայտնի դարձան նաև ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի' 2015/16 թ-ի մրցաշրջանի լավագույն խաղացողները կանանց և տղամարդկանց ֆուտբոլում:

Լավագույն կին խաղացողը Ադա Հեգերբերգն է:

Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին Անտուան Գրիզմանը, Գարեթ Բեյլը և Կրիշտիանու Ռոնալդուն:

Լավագույնը ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: