ffa.am Օգոստոսի 26-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը Բելառուսի Մ-17 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի' 2:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանը և էրիկ Ազիզյանը:
Երկրորդ ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին՝ ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով): Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: