Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Բանանցը» տնային խաղում հյուրընկալեց «Գանձասար Կապանին» և առավելության հասավ 4:1 հաշվով:

«Բանանցի» կազմում աչքի ընկան Զավեն Բադոյանը (5'), Վարդգես Սաթումյանը (24'), Լաերսիոն (60' 11 մ.), Ատցամազ Բուրաևը (67'):

Կապանցիների միակ գոլը 65-րդ րոպեին հեղինակեց Մուսոնդան:

Նշենք, որ «Գանձասար Կապանի» կազմում 58-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ալեքսանդր Պետրոսյանը: