«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Հալ Սիթիի» նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակը:

«Վերջին րոպեներին հաղթանակի հասնելն իսկական հաճույք է: Երկրորդ խաղակեսում մենք կարծես պայքարում էինք պատի դեմ: Թիմը պայքարեց մինչև վերջ և հասավ արդյունքի: Խաղացողներին ամեն օր ասում եմ, որ մենք յուրաքանչյուր խաղում պետք է հաղթանակի համար խաղանք և չպետք է երջանիկ լինենք, երբ չենք հաղթում:

Այսօր «Յունայթեդը» ցուցադրեց դա»,- մարզչի խոսքը մեջբերում է BBC-ն: