Ֆրանսիայի Մակոն քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սիմոնյանը 50 կգ քաշայինների պայքարում նվաճեց բրոնզե մեդալ:

Երրորդ տեղի համար պայքարում մեր մարզիկը 2:1 հաշվով հաղթեց Ղրղզստանի մարզիկին:

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում մեր մարզիկը առավելության էր հասել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում՝ հայ ըմբիշը հաղթել էր Իտալիան ներկայացնող Ջիովաննի Ֆրենիին:

Կիսաեզրափակչում մեր մարզիկը 4:6 հաշվով զիջել էր Ռուաստանը ներկայացնող Վլադիսլավ Մելնիկովին և բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն ստացել: