Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը Արցախում ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց, որ Հադրութն ունի 28 դպրոց, որոնց համար առաջնային է վերանորոգումը, նորմալ պայմանների ստեղծումը, ինչն էլ իրենք անում են։

 

Գևորգյանը նշեց, որ այս տարի Հադրութում առաջին դասարան կգնան մոտ 210 երեխա, որը նախորդ տարվա համեմատ մոտ 20 երեխայով ավել է։ «Մարդիկ Հադրութից չեն գնում։ Ո՞ւր գնան»,- ասում է վարչակազմի ղեկավարը։

 

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմն էլ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պետք է զգոն լինեն «թշնամին մնում է թշնամի»։

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։


Քրիստինա Աղալարյան, Արցախ