ffa.am  Այսօր «Մլադա Բոլեսլավ» ակումբի մարզումային դաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որը հիմնականում կրում էր վերականգնողական բնույթ։ Մարզմանը մասնակցում էին 20 ֆուտբոլիստներ։

Հենրիխ Մխիթարյանը դեռ բժշկական հետազոտությունների փուլում է, և առայժմ հայտնի չէ, թե որքանով է լուրջ Մխիթարյանի վնասվածքը, իսկ Կառլեն Մկրտչյանին և Հովհաննես Համբարձումյանին մարզիչները հանգստի հնարավոություն էին տվել երեկվա խաղից հետո։

Վաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում, իսկ կեսօրից հետո կմեկնի Դանիա, որտեղ սեպտեմբերի 4-ին տեղի կունենա Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը։

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: