1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում՝ ժողովրդական պատգամավորների կողմից ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակագիրը:

 

«Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը»:


Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։

 

Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»:


Այսօր մի շարք տոնական միջոցառումներ են նախատեսված Արցախում, այնտեղ է ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` մասնակցելու ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:


Արցախն`այսօր` թռչնի թռիչքի բարձրությունից



Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը`