Նախկին պատգամավոր Ճոյտ Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, թե Էջմիածնի մշակույթի պալատը 1940 թվականից չի նորոգվել՝ դրանում մեղադրելով գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Ի պատասխան հրապարակվեց փաստարկված տեսանյութ, որում ցուցադրվեց, թե որքան շքեղ հիմնանորոգում է կատարվել Մշակույթի պալատում հենց Կարեն Գրիգորյանի օրոք: Տեսանյութում հիացմունքի եւ շնորհակալանքի խոսքեր էին ասում մշակույթի այս օջախի տնօրենը, ուսուցիչները, սաներն ու սաների ծնողները:

Ճոյտը, ասելիք չունենալով, հայտարարեց, թե ինքը նկատի է ունեցել Զվարթնոց թաղամասի ակումբը: Այս մասով դարձյալ Ճոյտին հակադարձում է Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Վազրիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով, որ այդ տարածքը 1993-ից վերածված է եղել ավերակի: Կարեն Գրիգորյանը, բնականաբար, չէր կարող 1940 թվականին նորոգում անել, քանի որ ծնվել է 1979-ին, իսկ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնն նստանձնել է 2008-ի նոյեմբերի 1-ից: Ամեն դեպքում Վազրիկ Գրիգորյանը մատնացույց է անում, որ այդ շինությունում էլ, եթե ինչ-որ աշխատանք արվել է, արվել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի օրոք, Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ: Մասնաշենքերից մեկը նորոգվել է եւ ծառայում է որպես վետերանների ակումբ:

«Թող ավելի լավ է Ճոյտը պատմի, թե ինչպես Զվարթնոցի մսուր-մանկապարտեզը դարձավ իր սեփական օբյեկտը, որում իր համար տուն է կառուցում»,- հակադարձում է Վազրիկ Գրիգորյանը:

 

Գրառումը՝ Արամ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից