Երեւանի սրտում գտնվող Կոնգրես հյուրանոցում սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել:


NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հյուրանոցի 6-րդ հարկի պատշգամբից առավոտյան մի երիտասարդ կին է ցած նետվել: Ավելի ուշ պարզվել է որ նա Սիրիայի քաղաքացի 32-ամյա Արշալույսն է:

Ըստ հյուրանոցի աշխատակիցների տեղեկությունների' կինը ցած է նետվել ինքնասպանություն գործելու նպատակով: Նրան տեղափոխել են համալսարանական կլինիկա, որտեղ գիտակցության չգալով մահացել է: Թե ինչն է դրդել երիտասարդ կնոջը նման քայլի, դեռ հայտնի չէ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: