Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի սանիկն անձամբ է հերքել այն, որ Գագիկ Ծառուկյանը կամ նրա շրջապատից որևէ մեկը որևէ առնչություն ունի իր մեքենայի այրման հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը։

«Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ների կողմից թեման շահարկելու կամ Գագիկ Ծառուկյանի անունը պարբերաբար Արթուր Հարությունյանի անվան հետ կապելու փորձերին, ապա կարող եմ ասել, որ նրանք գուցե ինչ-որ անձնական շահեր են հետապնդում կամ փորձում դիվիդենտներ հավաքել: Այդ հրապարակումը որեւէ մասով իրականությանը չի համապատասխանում՝ ոչ մեքենան այրելու, ոչ էլ իբր թե Ծառուկյանի կողմից հնչեցված սպառնալիքների առումով»- հավելեց Իվետա Տոնոյանը: