Այսօր ապատեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե իբր նախօրեին Գագիկ Ծառուկյանի հրահանգով այրել են Արթուր Հարությունյանի սանիկի ավտոմեքենան: Այն, որ հրապարակված տեղեկատվությունը հեռու իրականությունից, փաստում է հենց ինքը՝ Արթուր Հարությունյանի սանիկը:

Աշոտ Կարապետյանը, ով հրապարակվածի մասին տեղեկացել է ընկերներից համոզված է՝ սա հերթական սադրանք է, հոգեխանգարումով տառապող մեկի մոլագար երևակայության արդյունք և էժանագին հերյուրանք:

Աշոտ Կարապետյանը ներկայացվող տեսանյութում վստահեցնում է՝ իր և Գագիկ Ծառուկյանի միջև առկա են միայն բարիդրացիական հարաբերություններ: Ավելին. նա նշում է, որ իր համար մեծ պատիվ է անձամբ ճանաչել Գագիկ Ծառուկյան բարերարին: Թե ում մտքով կարող էր նման ողորմելի միտք ծագել, Աշոտ Կարապետյանը դժվարանում է ասել: Փոխարենը վստահ է՝ իրենց հարաբերություններում սեպ խրելու ցանկացած էժանագին քայլ ձախողման է դատապարտվելու:

Տեսանյութը՝ ստորև.