Ըստ տեղեկությունների, երեկ ԱԺ նախագահ եւ Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, ծեծել է Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանին: Արտաշատում խոսում են, թե պատճառն այն է եղել, որ Սերժ Սարգսյանը չի ստացել այնքան ձայն, որքան նախատեսել էին, եւ Ջոնիկն էլ քաղաքապետին կասկածում է փողերը չբաժանելու մեջ եւ նրանից պահանջել է հետ վերադարձնել:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը Արտաշատի եկեղեցում ընտրության նախօրեին հավաք էր կազմակերպել, որին մասնակցել էին Արարատի մարզի շտաբների պատասխանատուները: Հովիկ Աբրահամյանը նրանց ասել էր, որ պատրաստ լինեն փող բաժանելու: Իսկ Ջոնիկ Աբրահամյանն էլ ասել էր, որ եղբորը «պադվադիտ» չանեն:
Ի դեպ, նման միջադեպ էր գրանցվել նաեւ խորհրդարանի ընտրությանը, երբ Արարատի քաղաքապետ Աբրահամ բաբայանին կասկածել են ընտրակաշառքի համար ստացած 800 հազար դոլարը չբաժանելու մեջ, եւ հետ են ուզել փողը: