Հայաստանի մի շարք մարզերի տարբեր համայնքներում սեպտեմբերի 18-ին նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սեպտեմբերի 17-ին՝ ընտրություններից մեկ օր առաջ, լռության օր է, իսկ արդեն սեպտեմբերի 18-ին տեղի կունենա քվեարկությունը:

 

Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի տարբեր համայնքերում, այդ թվում' Աշտարակ, Ապարան, Արարատ, Մասիս, Արմավիր, Մեծամոր քաղաքներում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն, ընդհանուր առմամբ, 5 մարզերի 317 համայնքներում: Դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 10 կազմակերպություններ' 355 դիտորդներով և Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջազգային դիտորդները:

 

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նախատեսված են նաև հոկտեմբերի 2-ին: Այդ օրը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև երկու կարևոր համայնքներում՝ Գյումրիում և Վանաձորում: Ակնկալվում է, որ Գյումրիում և Վանաձորում թեժ պայքար է ընթանալու՝ հաշվի առնելով կուսակցությունների մասնակցության բարձր աստիճանը: