ՀՀ նախագահի հրամանագրով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը: Այս մասին տեղեկացրին Նախագահի աշխատակազմից: Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

 

Աշոտ Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար»: