Mediamall.am Լրատվականն ամփոփում է օրվա իրադարձությունները.

 

Lurer.com-ի վերլուծաբան Սարգիս Հակոբյանը վերլուծել է երեկ՝ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած անկախության օրվան նվիրված ռազմական զորահանդեսը:


Զորահանդեսի՝ թեև սպասված, այնուամենայնիվ, գլխավոր ինտրիգը ռազմաքաղաքական, տարածաշրջանային համատեքստում տեղավորվող իրադարձությունը Իսկանդեր օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի ցուցադրությունն էր: Սա մեր պաշտպանական պոտենցյալի՝ բանակի հզորության ցուցադրությունն էր: Իսկանդերը օպերատիվ-մարտավարական զինատեսակ է. հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները՝ այն ավելի քան ռազմավարական նշանակություն ունի:


Հայաստանի, Արցախի համար այն զսպման միջոց է, որը կարող է իր դերը խաղալ լայնամասշտաբ պատերազմի կանխարգելման հարցում:

 

Ամբողջությամբ՝ կարդաացեք՝ Հաղթանակած բանակի տպավորիչ մեսիջը  հոդվածը:

 

Սեպտեմբերի 20-ին գյուրմիում տեղի ունեցած ողբերգական լուրը դեռ շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական, Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդուն գտել էին հրազենային կրակոցից մահացած վիճակում: Թեմային անդրադառնալով Lurer.com-ի լրագրող Քրիստինա Աղալարյանը գրում է.


Այս օրերին Գյումրիում լարված ու շիկացած մթնոլորտը պահպանվում է։ Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի հետո։ ԼՈՒՐԵՐ.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակի եղբայրները երդվել են լուծել իրենց եղբոր վրեժը։ Ըստ այդ նույն տեղեկությունների՝ նրանք այս օրերին փնտրում են իրենց եղբորը կրակողին ու խոստացել են՝ քաղաքի կենտրոնում վառելու են, չեն վստահելու իրավապահներին:

 

Մանրամասները՝ կարդացեք ԲՀԿ-ական թեկնածուի որդիները երդվել են լուծել իրենց եղբոր վրեժը հրապարակումը:

 

Կառավարության այսօրվա նիստում էլ հետաքրքիր ինտրիգներ են տեղի ունեցել: Որոշվել է լուծարել ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը:


Քաղաքաշինության նախարարությունը դադարեց գոյություն ունենալ. նոր փոփոխություններ կառավարության կառուցվածքում:


Սույն հրապարակմանը ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:

 

Վերլուծաբան Դավիթ Բաբանովը, իր Շարունակական հաղթանակների գաղտնիքը...  հրապարակման մեջ անդրադառնում է բարերար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրած ավանդին, որն անուրանալի է հայկական սպորտում և ոչ միայն:


Ասել, թե Ծառուկյանի՝ այս ամենում ներդրած ավանդը մեծ է, կնշանակի ոչինչ չասել, քանի որ այն ինչ անում է Ծառուկյանը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային սպորտի զարգացման գործում, ուղղակի անգնահատելի է, ինչի ապացույցը նրա՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ունեցած բարձր վարկն է, հարգանքը, որ լավագույն գնահատականն է՝ նրա նվիրվածությանը, առատաձեռնությանն ու խիստ բարձր մարդկային հատկանիշներին. Գագիկ Ծառուկյանը բացարձակ հեղինակություն է համաշխարհային սպորտի բարձրագույն ատյաններում, ինչպիսիք, օրինակ, նույն Միջազգային օլիմպիական կոմիտեն է, մի շարք սպորտային գերտերությունների ազգային օլիմպիական կոմիտեներ և այլն:

 

Այս և այլ հետաքրքիր թեմաներին կարող եք ծանոթանալ Mediamall.am կայքը ընթերցելով: