Hraparak.am-ը գրում է.

 

Մեր տեղեկություններով՝ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հավաքել է իրերն ու աշխատակազմին՝ ասելով, որ ինքը հեռանում է։ Ամենայն հավանականությամբ, նա կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը։ Ի դեպ, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Էկոնոմիկայի նախարարության լիազորությունները բավականին կկրճատվեն, զբոսաշրջության, ավիացիայի եւ այլ ոլորտներ դուրս կբերվեն նախարարության լիազորությունների շրջանակից։