Ինչպես գրում է Life.ru-ն, միջազգային ազդեցիկ ILGA կազմակերպությունը, որն զբաղված է հոմոսեքսուալների, բիսեքսուալների և այլ այլասերումների քարոզով, խոշոր գրանտներով մրցույթ է սկսել գենդերային ինքնության և այլասերությունների քարոզման նպատակով:

 

Այս ծրագիրը նախատեսված է կոնկրետ մասնագետների համար. գրանտներ կստանան մասնագիտությամբ մանկավարժները, հոգեբանները, իրավաբանները, լրագրողները, առողջապահության և մշակույթի ոլորտի մարդիկ:

 

«Դաշնակիցները գործողության մեջ» կոչվող այս խոշոր գրանտային ծրագիրը նախատեսված է իրականցնել հիմնականում այնպիսի մարդկանց միջոցով, ովքեր մինչ այդ կապ չեն ունեցել սեքսուալ փոքրամասնությունների հետ:

 

Ըստ Life.ru-ի, խոսքն այնքան մեծ գումարների մասին է, որ շատ կազմակերպություններ ու անհատներ խայծը կուլ կտան:

 

Այս ամենը նախատեսված է կոնկրետ տարածաշրջանի ու պետությունների համար: Ծրագրի առաջին մասով ներառված են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, այնուհետև կընդգրկվեն նաև Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան: