Mediamall.am Լրատվականն ամփոփում է օրվա իրադարձությունները.

 

ՀՀ Պաշտպանության նախարարությունում սկանդալ է հասունանում: Lurer.com կայքը գրում է.


Համակարգային կոռուպցիան ու կաշառակերությունը բանակից համառորեն չի վերանում կամ չեն ցանկանում վերացնել։ Սեյրան Օհանյանի ղեկավարած կառույցի որոշ ծառայողներն ու աշխատողները չեն գիտակցում հայրենիքին ծառայելու իրենց պարտականության կարևորությունը։ Միգուցե Սեյրան Օհանյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում ՊՆ-ում։


Մանրամասները կարդացեք Քրիստինա Աղալարյանի՝ Սկանդալ ՊՆ-ում վերտառությամբ ծավալուն հոդվածը: 

 

Կեսօրին լրատվամիջոցներով կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին այն մասին, որ բերման է ենթարկվել Սևանի քաղաքապետը՝ Ռուդիկ Ղուկասյանը:


Ղուկասյանը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող մի գործի շրջանակներում, որպես վկա հրավիրվել է հարցաքննության, սակայն առանց պատշաճ իրազեկելու չի ներկայացել բաժին, որից հետո նւան բերման ենթարկելու որոշում է կայացվել:

 

Ամբողջությամբ՝ կարդացեք Բերման են ենթարկել Սևանի քաղաքապետին վերտառությամբ հրապարակումը:

 

Նոր ներդրումներ ու աշխատատեղեր. բացվել է «Եվրոմոթորս»-ի BMW և Mini ապրանքանիշերի ցուցասրահը: 


Բացմանը ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Պրինցես գրուպ» ընկերության նախագահ Ադել Ալմարզուքին, «ԲՄՎ գրուպ» ընկերության փոխնախագահ Թոմաս Ռինը, ընկերության վաճառքի տնօրեն Կոնրադ Բաումգարտները, ընկերության տարածաշրջանային տնօրեն Վիկտոր Էյզենբրաունը, «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբր Ալմարզուքին, «International Media Holding»-ի հիմնադիր-նախագահ Արման Վարդանյանը, կառավարության բարձրաստիճան անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտաերկրացի գործընկերներ և այլք։

 

Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Կարծեք թե օրն այդպես էլ ավարտվում էր, սակայն երեկոյան կողմ ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ: Ամպրոմ, ինչպես անամպ երկնքում: ԱԱԾ-ն հայտնաբերել է վտանգավոր հանցախում:


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն:


Հանցագործության տեսակին ծանոթանալու համար, ինչպես նաև մանրամասներին տեղեկանալու համար՝ կարդացեք հրապարակումը:

 

Օրվա կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ինչպես նաև ժամանցային իրադարձություններին հետևեք Mediamall.am լրատվական գործակալության միջոցով: