Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ա.Մանուկյան փողոցի սկզբնամասում այրվում է ցախանոց:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.32-ին:

 

Պարզվել է, որ Ա.Մ.-ին պատկանող տանը կից օժանդակ շինությունում այրվել է մոտ 4 խ.մ փայտ:

 

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ լրատվականը: