Ոստիկանության Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Հրանուշ Եղիազարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ապարանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-73, 0252-2-42-12 և 1-02 հեռախոսահամարներով։

 

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում տարածված լուրերը ցնցել են գյուղի բնակիչներին: Ըստ այդ լուրերի՝ գյուղի 21-ամյա բնակչուհի Հրանուշ Եղիազարյանն առավոտյան դուրս է եկել տնից՝ զուգարան գնալու նպատակով, սակայն չի վերադարձել:

Սկսել են տեղեկություններ շրջանառվել, որ 21-ամյա Հրանուշին արջն է տարել. այսպիսի լուրերի տարածման պատճառն այն է եղել, որ մի քանի օր առաջ արջը նույն գյուղում մեղվի փեթակներ էր շրջել:

Ավելի ուշ Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը արջի հետ կապված վարկածը հերքվել է. «Հերքվել է այդ վարկածը: Տան պատուհանին գրություն է թողել, որ ես գնում եմ եւ այլն եւ այլն: Գրել է ինչ-որ մի ոչխարի պատճառով գնում եմ ինքնասպան լինեմ»,- ասել է գյուղապետը: