Հոկտեմբերի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում' համապատասխանաբար հյուրընկալելով Ռումինիայի և հյուրընկալվելով Լեհաստանի հավաքականին: Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 3-ից 9-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել էր արտերկրում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել էին նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Այդ ֆուտբոլիստներից Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը չեն կարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին վնասվածքների պատճառով: Այսօր Վարուժան Սուքիասյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անուններ: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց Վարուժան Սուքիասյանը, հավաքական չեն հրավիրվել ազգային հավաքականի պահանջներին չհամապատասխանող և խաղային բավարար պրակտիկա չունեցող ֆուտբոլիստները: Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներին Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն հետևյալ 23 ֆուտբոլիստները:Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով «Շիրակ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս
Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Գևորգ Հովհաննիսյան «Շիրակ»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան «Ալաշկերտ»
Զավեն Բադոյան, «Բանանց»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»