Dailymail պարբերականը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես փրկարարը, չկարողանալով զսպել իրեն, բարձրաձայն արտասվում է Սիրիայում հրթիռակոծությունների հետեւանքով փլատակների տակ մնացած 1 ամսական Մաարթուկին փրկելու ժամանակ:

 

«Նախորդ գիշեր ես շատ ուրախ էի: Դա շատ հուզիչ էր, քանի որ մենք փրկել ենք երեք մարդու կյանք` մորը եւ իր երկու մանկահասակ երեխաներին: Առաջին անգամը չէ, որ մարդկանց ենք փրկում, սակայն, երբ երեխաներ են լինում, դա շատ է ազդում մեզ վրա: Պատկերացրեք` դա մանկահասակ երեխա էր: Դա բնական է ուրախանալ նրա համար»,-ասել է փրկարար Աբու Քիֆահը, ով արժանացել է հերոսի կոչման:

 

Չնայած 29-ամյա փրկարարը երեխաներ չունի, նրա խոսքով` իրեն զգացել է որպես այդ երեխայի հայր:

 

Սեպտեմբերի 30-ի առավոտյան ահաբեկիչները հրթիռակոծել են սիրիական Հալեպ քաղաքը, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում` 5 հայ: