Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից:

Նշենք, որ Lurer.com-ի հետ զրույցում մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը հերքել էր տարածված տեղեկատվությունը՝ այն որակելով ապատեղեկատվություն: