Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում պարտվել է գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:

 

Հաղթող թեկնածու Սարգիս Մուրադյանը հավաքել է 6671 ձայն, Ռուդիկ Ղուկասյանը`3669, իսկ Արա Սմբատյանը`1188 ձայն:

 

308 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

 

Նշենք` ընտրողների ընդհանուր թիվը 19 526 է: