Հոկտեմբերի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ համապատասխանաբար հյուրընկալելով Ռումինիայի և հյուրընկալվելով Լեհաստանի հավաքականին:

Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել էր այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պետք է պատրաստվեն առաջիկա հանդիպումներին, սակայն հայտացուցակում տեղի են ունեցել փոփոխություններ:

Հենրիխ Մխիթարյանը չի միանա Հայաստանի հավաքականին, քանի որ դեռ վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից: Հավաքականի կազմում չեն լինի նաև Գևորգ Հովհաննիսյանը, ով կոտրել է ձեռքը Հայաստանի առաջնության «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ժամանակ, ինչպես նաև Արտակ Եդիգարյանը, որը վնասվածք է ստացել «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակ: Նրանց փոխարեն հավաքական են հրավիրվել Վահագն Մինասյանը և Անդրանիկ Ոսկանյանը «Ալաշկերտից» և Գեղամ Հարությունյանը «Գանձասար-Կապանից»:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:

Այսպիսով, հավաքականի կազմում Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին կպատրաստվեն հետևյալ 23 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով «Շիրակ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս
Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Վահագն Մինասյան «Ալաշկերտ»
Անդրանիկ Ոսկանյան «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Զավեն Բադոյան, «Բանանց»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»
Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»