Գաղտնիք չէ, որ հայկական սպորտի վերջին հաջողություններն ուղղակիորեն և անուղղակիորեն կապված են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Իր սկզբունքներին հավատարիմ ՀԱՕԿ նախագահը օլիմպիական մարզաձևերից զատ, իր ուշադրության կենտրոնում է պահում նաև ոչ օլիմպիական մարզաձևերը։

 

Այս օրերին Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց «Մուլտիֆորս 2016» անունը կրող ավտոսպորտի միջազգային մրցաշար, որին մասնակցեց 40-ից ավելի մարզիկ աշխարհի տարբեր երկրներից։ Իջևանում մարզիկները հաղթահարեցին երկու կիլոմետրանոց դժվարանցանելի ճանապարհը՝ մրցելով երեք դասում։

 

Ի դեպ՝ մրցանակային ֆոնդն անցնում էր մի քանի միլիոն դրամը։

 

Մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում.