Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ԱԱ 2018-ի ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղից առաջ իր աջակցությունն է հայտնել խաղընկերներին:

«Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի և վստահ խաղ։ Մտքով ձեր հետ եմ։ Երկրպագուներ ջան, ձեր միահամուռ աջակցությունը շատ կարևոր է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք խաղին: