Հոկտեմբերի 11-ին, ժամը 16.37-ին տեղեկություն է ստացվել, որ մասին, որ Կիրանց գյուղից դեպի Իջևան քաղաք տանող ավտոճանապարհին շրջվել է բեռնատար, նկատվում է ծուխ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում «DAF» մակնիշի 72LZ777 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները սահմանզատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան: