Mediamall.am լրատվականն ամփոփում է հոկտեմբերի 13-ի՝ աշխատանքային հինգշաբթի օրվա կարևոր իրադարձությունները:

 

Նախ սկսենք օրվա մամուլի հրապարակումներից:

 

«Չորրորդ Իշխանություն» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է.

 

««Միասնություն» ազգային համաձայնության շարժում անունով նոր ուժ է առաջիկայում հայտնվելու դաշտում: Չնայած անվան մեջ շարժում բառի առկայությանը, մեր տեղեկություններով, այս ուժն առաջիկայում միավորելու է տարբեր կուսակցությունների՝ դառնալով դաշինք, ապա գրանցվելու է որպես կուսակցություն: Շրջանառվող լուրերի համաձայն՝ շարժման շարքերում հասարակական լայն շրջանակների հայտնի անունները գերակշռող չեն: Բանն այն է, որ շարժման (կուսակցության) կորիզը նոր սերնդի դեմքեր են, որոնք, ըստ էության, որոշել են քաղաքական հայտ ներկայացնել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Շարժման նախաձեռնողն ու ղեկավարը Արման Վարդանյանն է, ով Գագիկ Բեգլարյանի՝ Երևանի քաղաքապետ եղած տարիներին գլխավորել է ամենամեծ խմբակցություններից մեկը: Վարդանյանը, սակայն, Բեգլարյանի հետ տարաձայնությունների արդյունքում՝ լքեց խմբակցության ղեկավարի պաշտոնը: Հիմա վերջինս որոշել է վերստին զբաղվել ակտիվ քաղաքականությամբ՝ մեկ կուսակցության շարքերում համախմբելով այն երիտասարդներին, որոնք իրենց պատկերացումներն ունեն Հայաստանի ապագայի մասին և որոնց չի բավարարում այսօր երկրում ստեղծված մթնոլորտը»:



Մանրամասները՝ կարդացեք ««Միասնություն» շարժումը հայաստանյան քաղաքական քարտեզը վերաձևավորման կենթարկի»:


«ՃՈ- պետերը չեն դիմանում վերահսկողությանը»: Նման հրապարակմամբ է հանդես եկել «Հրապարակ» օրաթերթը, թե ինչու է այդպես, կարդացեք հրապարակումը:

 

Իսկ թե ինչ կախարդական փայտիկով է հարստացել ՀՀ Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը, կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակումը:

 

Օրվա ընթացքում հետաքրքիր հրապարակում եղավ ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի մասին:

 

«Լուրեր են պտտվում, որ նոյեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարին տեղի են ունենալու շրջադարձային փոփոխություններ իշխող կուսակցության ղեկավար կազմում: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն անդամակցելու է ՀՀԿ-ին և նշանակվելու է ՀՀԿ փոխնախագահ: Պարոն Զաքարյանին է վստահվելու ՀՀԿ նախընտրական գլխավոր շտաբի պետի պատասխանատու պաշտոնը: Թեմայի շուրջ այլ տեղեկություններ ի հայտ գալուն պես խոստանում եմ ներկայացնել դրանք»:



Մանրամասները՝ կարդացեք «Հետաքրքիր զարգացումներ՝ Իշխան Զաքարյանի շուրջ» հրապարակումը:

 

Առողջապահության նորանշանակ նախարարը "одолжение" է անում քաղաքացիներին:

 

 

Կարդացեք հրապարակումն ու դիտեք տեսանյութը: Չբացելով փակագծերը, նշենք, որ ՀՀ ԱՆ նորանշանակ նախարարը «գլուխ է գովում», որ կարգ է խախտում:

 

Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով մեր մարզիկները ստանում են բարձր արդյունքներ: Նման հայտարարություն է արել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ:

 

Հետաքրքիր գրառումներ են կատարում սոցիալական ցանցերի օգտատերերը: Բոլոր գրառումները, որոնք նկատել ենք և առանձնացրել, կարդացեք մեր բլոգոսֆերայի բաժնում:



 

Կարդացեք և ծանոթացեք նաև հայկական շոուբիզնեսի և ժամանցային իրադարձություններին, մեր՝ Life բաժնում: