Mediamall.am լրատվականն ամփոփում է հոկտեմբերի 14-ի՝ աշխատանքային ուրբաթը:

 

Օրը սկսեց ողբերգական լուրով: Ռուսաստանում ողբերգական վթար է տեղի ունեցել: Վթարի է ենթարկվել Երևան-Մոսկվա ավտոբուսը:

 

Օրվա ընթացքում նոր մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես զոհերի և վիրավորների տվյալները:

 

Քաղաքացիները, որոնք տուժել են ողբերգական վթարից, ցանկին ծանոթացեք այստեղ:


Հայաստանն այսօի հյուրընկալել էր ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու համար: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

ՌԴ ղեկավարին Երևանում դիմավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Թեմայի շրջանակներում, Lurer.com կայքի վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.

 

Ակնհայտ է, որ գագաթնաժողովի՝ Երևանում կայանալու փաստն ինքնին արդեն բավական խոսուն է, քանի որ եթե հաշվի առնենք այն, որ արծարծվող թեմաները բավական գլոբալ բնույթի են լինելու՝ անմիջականորեն առնչվող Ռուսաստանի անվտանգությանը: Հաստատ կարելի է պնդել, որ հանդիպման վայրն ամենևին էլ պատահաբար չի ընտրվել. Մոսկվան, ինչպես երևում է, այս ողջ ընթացքում հասցրել է, ինչպես հարկն է, վերարժևորել Երևանի հետ ունեցած հարաբերություններն ու հասկացել է, որ մենք այն երկիրը չենք, որին կարելի է ուզած պահին գցել, որին կարելի է արհամարհել, վարվել ուզածին պես: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը հասկացել է՝ Հայաստանը ռեալ աշխարհաքաղաքական գործոն է, որի շահերի հետ հաշվի չնստել չի կարող և, որի հետ պարտավոր է զարգացնել ունեցած համագործակցությունը:


Վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայ-ռուսական հարաբերությունների նրբերանգները…» վերտառությամբ հրապարակումը:



ՀՀ ՊՆ-ում հերթական աղմկահարույց միջադեպն է գրանցվել: Այս անգամ էլ խախտվել է պայմանագրային զինծառայողի իրավունքները:

 

Թեման արձանագրել է Lurer.com կայքի լրագրող Քրիստինա Աղալարյանը:

 

Թե ինչի մասին է խոսքը կարդացեք «Ահազանգում է նախկին պայմանագրային զինծառայողը» հոդվածն ու ծանոթացեք այն լուսանկարներին, որոնք փաստ են արձանագրում:

 

Օրվա ավարտին էլ արտակարգ դեպք տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում:

 

Հնչել են կրակոցներ: Մանրամասներին և տեսանյութերին ծանոթացեք՝ ԱՅՍՏԵՂ:


Օրվա կարևոր իրադարձություններին ծանոթացեք Mediamall.am լրատվականն ընթերցելով:

 

Կարող եք ծանոթանալ նաև սոցցանցերում կատարվող հետաքրքիր գրառումներին մեր՝ Բլոգ բաժնում:


Ժամանցային իրադարձություններին, ինչպես նաև շոուբիզնեսի անցուդարձին՝ ծանոթացեք մեր Life բաժինն ընթերցելով: