31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին շնորհվել է Դիլիջանի պատվավոր քաղաքու կոչում:

 

Ալեքսանյանին և Հարությունյանին պարգևատրել է Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը: Բացի այդ մարզիներն արժանացել են քաղաքապետարանի ոսկե մեդալների: Համայնքապետարանի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:

 

Օլիմպիականները եղել են նաև Դիլիջանի միջազգային քոլեջում' հանդիպել սովորողների հետ: