ԼԻտվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ Նախագահի պաշտոնական տեղեկագրից:

 

ՀՀ Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է.

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' ո ր ո շ ու մ ե մ.

Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Վիլնյուս)»: